Առողջապահության լրատու 10-11.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Մարզերն ուշադրության կենտրոնում
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրել են մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը, տեղեկացրել համավճարի, Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի ծրագրերի գործընթացի, ինչպես նաև բուժհաստատությունների ֆինանսական, դեղերով և կադրերով ապահովվածության, առկա խնդիրների վերաբերյալ։
Արձանագրվել է, որ Համավճարի, Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի ծրագրերը մարզերում արդյունավետ են գործում։ Վստահության հաշվին ավելի շատ են դիմում Երեխայի պետական հավաստագրով: Ինչպես ազգաբնակչությունն, այնպես էլ բուժաշխատողները գոհ են շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրից: Սակայն դեռևս խնդիր է ծննդաբերությունների, ինչպես նաև բուժօգնության այլ տեսակների գծով արտահոսքը մարզերից Երևան:
Ծանոթանալով համակարգում առկա իրավիճակին և մարզային խնդիրներին` նախարարը նշել է, որ Հարություն Քուշկյանի ղեկավարությամբ մարզերում առողջապահության ոլորտի զարգացման ուղղությամբ բավական լուրջ աշխատանք է տարվել, հզոր կենտրոններ են ստեղծվել, և սկսված բոլոր աշխատանքները պետք է շարունակվեն։ Նա հորդորել է ուշադրության կենտրոնում պահել ընթացող բարեփոխումները։
Միաժամանակ, Դերենիկ Դումանյանը կարևորել է ՀՀ կառավարության ծրագրով առողջապահության համակարգի առջև դրված խնդիրների պատշաճ կատարումը, որն առաջին հերթին ուղղված է առողջապահական ծառայությունների մատչելիությանը, դրանց հասանելիությանը և որակի բարձրացմանը։
Առողջապահության նախարարը մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է նաև կադրային քաղաքականությանը, մասնագետների վերապատրաստումներին, հիվանդներին Երևանի բուժհաստատություններ անհիմն ուղեգրելուն վերաբերող և կազմակերպչական այլ հարցեր։ Նա տեղեկացրել է, որ այսուհետև փոխնախարարները և ստորաբաժանումների ղեկավարները հաճախակի կլինեն մարզերում, տեղերում կծանոթանան խնդիրներին, որպեսզի առկա հարցերին տրվեն օպերատիվ և արդյունավետ լուծումներ։ Նաև կկազմակերպվեն կոլեգիայի արտագնա նիստեր։
«Որպես նախարար իմ առաջնային խնդիրներից մեկը մարզերում առողջապահական ոլորտի բարելավումն է լինելու։ Ձեզ հետ միասին մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որ մեր մարզերում ու համայնքներում մարդիկ անհրաժեշտ բժշկական սպասարկում ստանան և մայրաքաղաքային մասնագետներին դիմեն հիմնականում այն ժամանակ, երբ տեղերում այն հնարավոր չէ իրականացնել» ,-ասել է Դերենիկ Դումանյանը։
31.08.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ